Սոչիի հանգստավայրը չեմպիոն Անաստասիա Բաղիյանին նվիրել է անվճար սքի-փասեր՝ ամբողջ կյանքի համար
20 Մարտի 2026, 00:00
Իտալիայում ավարտվել են 14-րդ ձմեռային Պարալիմպիկ խաղերը, որոնց շրջանակներում ռուսաստանցի պարամարզիկները գերազանց արդյունքներ են գրանցել։
Տասներկու տարի անց առաջին անգամ Ռուսաստանի ներկայացուցիչները Պարալիմպիկ խաղերում հանդես են եկել ազգային դրոշի ներքո, ինչպես նաև հնչել է Ռուսաստանի օրհներգը։ Ռուս պարալիմպիականների նվաճումներից ոգեշնչված՝ Սոչիի «Ռոզա Խուտոր» հանգստավայրը որոշել է, որ ոսկե մեդալ նվաճած ռուս մարզիկներն իրենց ամբողջ կյանքի ընթացքում անվճար կօգտվեն լեռնադահուկային հանգստավայրի սքի-փասերից (ski-pass)։ Նրանց թվում է դահուկորդ Անաստասիա Բաղիյանը։
Լեռնադահուկային հանգստավայրը նաև դիմել է Ռուսաստանի Օլիմպիական և Պարալիմպիական կոմիտեներին՝ առաջարկելով նման աբոնեմենտներ տրամադրել բոլոր օլիմպիական և պարալիմպիական չեմպիոններին՝ թե՛ նախկին ԽՍՀՄ-ից, թե՛ Ռուսաստանից, ինչպես նաև նրանց անձնական մարզիչներին։ Առաջարկը վերաբերում է ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային խաղերի հաղթողներին։