Սոչիում անցկացվել է «Համշենական ղողանջ» ֆոլկլորային տոնը

23 Մայիսի 2025, 20:10

Մշակույթ

Սոչիի Լազարևսկի շրջանի Բերանդա գյուղի Մշակույթի տանը տեղի է ունեցել «Համշենական ղողանջ» ֆոլկլորային տոնը՝ նվիրված համշենահայերի մշակույթին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը:

Համերգի ընթացքում արտիստները ներկայացրել են հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունն արտացոլող համարներ: