Սերգեյ Կարմրյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Արտյոմ Անանյանը՝ արծաթե մեդալակիր
19 Մայիսի 2026, 22:46
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը: Մինչեւ 60 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել սոչիաբնակ հայ ըմբիշ Սերգեյ Կարմրյանը: Եզրափակչի ճանապարհին նա հաղթել է Ռումինիայի, Թուրքիայի, Հունգարիայի և Իտալիայի մրցակիցներին, իսկ վճռորոշ գոտեմարտում 4:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկուտա Կուզմենկոյին: Մրցաշարում արծաթե մեդալը նվաճել է Արտյոմ Անանյանը:
Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պռոշունինը շնորհավորել է Կարմրյանին փայլուն հաղթանակի կապակցությամբ՝ նշելով նրա գլխավոր մարզիչ Աշոտ Տերտերյանի ներդրումը և վստահություն հայտնել, որ առջևում մարզիկին սպասվում են նորանոր հաջողություններ, այդ թվում ՝ օգոստոսին կայանալիք Աշխարհի առաջնությունում:
