Սոչիում կկայանա «Երկու մշակույթների խաչմերուկում» համերգ` եվրոպական և հայկական երաժշտության համադրությամբ
18 Մայիսի 2025, 22:50

Մայիսի 18-ին Սոչիում՝ Ալիս Դեբոլսկայայի երգեհոնային և կամերային երաժշտության սրահում տեղի կունենա «Երկու մշակույթների խաչմերուկում» խորագրով համերգ, որի ընթացքում կհնչեն հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Կհնչի Յոհան Սեբաստիան Բախի, Ֆրանց Շուբերտի Լեոն Բոելմանի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական երգեր՝ Կոմիտասի մշակմամբ:
Համերգի ժամանակ կհնչի երգեհոն և հայկական դուդուկ, որը կկատարեն դուդուկահար Ռաֆայել Մկրտչյանը, երգեհոնահար Վլադիմիր Կորոլևսկին։