Սոչիում նշել են Մայրենի լեզվի միջազգային օրը

06 Մարտի 2025, 17:47

Մշակույթ

Սոչիի «Արարատ» ստուդիայի ուսուցիչներն ու սաները նշել են Մայրենի լեզվի միջազգային օրը։ Ստուդիայի սաները կատարել են ազգային պարեր ու երգեր, հայերեն բանաստեղծություններ արտասանել։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Կրասնոդարից Իլգամ Ասլանովը, Սոչի քաղաքի ՌՀՄ գործերի կառավարիչ Տատյանա Հարությունյանը։