Սոչիում պարգևատրվել են 2023 թվականի լավագույն մարզիկներն ու մարզիչները

05 Մարտի 2024, 15:20

Սպորտ

Սոչի քաղաքի Ռուսաստանի հայերի միությունը պարգևատրել է այն մարզիկներին և մարզիչներին, որոնք 2023 թվականին բարձր տեղեր են զբաղեցրել Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:Այս մասին հայտնում է Սոչիի ՌՀՄ-ից:

Պատվոգրերի և դրամական պարգևների են արժանացել Անդրեյ Փեհլիվանյանը, Կարեն Սոլովյովը, Էդուարդ Գասպարյանը, Դավիթ Կարաբաջակյանը, Արման Առաքելյանը, Ելիզավետա Կարատինյանը, Մասիս Հակոբյանը, Մելիք Ոսկանյանը, Գեորգի Չաքերյանը, Սերգեյ Կարմրյանը, Հենրիկ Մանուկյանը, Գրիգոր Մաթևոսյանը:

Սոչիի ՌՀՄ կենտրոնական շրջանի ղեկավար Ստեփան Կաղոսյանը և միության քաղաքային խորհրդի անդամ Միքայել Բաղմանյանը շնորհակալություն են հայտնել մարզիկներին և նրանց մարզիչներին՝ ցանկանալով չսահմանափակվել ձեռք բերած հաջողություններով: