Սոչիում տեղի է ունեցել Արտյոմ Օհանովի հետաքրքրաշարժ դասախոսությունը

07 Մարտի 2024, 18:00

Կրթություն | Հայեր

Հայ անվանի գիտնական, բյուրեղագետ-տեսաբան, հանքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օհանովը Երիտասարդության համաշխարհային փառատոնում հանդես է եկել «Գիտելիք. Առաջինը» դասախոսությամբ։

Դասախոսության թեման «Բյուրեղային կառուցվածքների կանխատեսում. բարձր ջերմաստիճանային գերհաղորդիչներից մինչև երկրի վրա ջրի ծագումն» է եղել։

Օհանովը նշել է, որ այս դասախոսությունը համարում է իր կյանքի ամենահաջողակ դասախոսություններից մեկը։

«Սոչիի Երիտասարդության համաշխարհային փառատոնում դասախոսությունս, թերևս, իմ ամենահաջողվածներից մեկն էր։ Լեփ-լեցուն դահլիճ, տղաներ ամբողջ աշխարհից, շատ վառվող աչքեր», — գրել է հայտնի գիտնականը։

Հիմա եթերում