«Սոճուտ» դենդրոպարկում սոճիների փոշոտման շրջանն է

19 Մայիսի 2023, 11:55

Հայեր

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում սոճիների փոշոտման շրջանն է, հայտնում են Շրջակա միջավայրչի նախարարությունից:

Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին, Դենդրոպարկի սոճիների փոշոտման ընթացքում, սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր, որոնք չափազանց կազդուրիչ են շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։

Սոճիների փոշոտման ընթացքում այդ միջավայրում գտնվելն ունի շնչուղիների առողջությունը բարելավող, վերականգնող ազդեցություն