Սոֆյա Վարդանյանը՝ «Պուլչինելլա» և «Թղթախաղ» բալետային ներկայացումների զգեստների նկարիչ

24 Հունիսի 2025, 00:30

Մշակույթ

Սոֆյա Վարդանյանը հանդես է եկել որպես «Պուլչինելլա» և «Թղթախաղ» բալետային ներկայացումների զգեստների նկարիչ, որոնք Մարիինյան թատրոնը կներկայացնի հունիսի 27-ին, 28-ին և 29-ին կայանալիք հյուրախաղերի շրջանակներում:

«Պուլչինելլա»-ն մեկ գործողությամբ և երգեցողությամբ բալետ է, որի խորեոգրաֆիայի և ձևավորման հեղինակը Իլյա Ժիվոյն է: «Թղթախաղ»-ի խորեոգրաֆիայի հեղինակը Ջորջ Բալանչինն է: