Սոնե Ավագյանին և Նունե Մատինյանին շնորհվել է ՌԴ վաստակավոր բժշկի կոչում

07 Օգոստոսի 2026, 20:30

Հայեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով առողջապահության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքի հիվանդանոցի բժիշկ Սոնա Ավագյանին շնորհվել է «ՌԴ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը։

Նույն հրամանագրով «ՌԴ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչում է շնորհվել նաև Բլոխինի անվան ազգային բժշկական հետազոտական ուռուցքաբանության կենտրոնի բաժանմունքի վարիչ Նունե Մատինյանին։