Սոպրանո Հասմիկ Թորոսյանը ներկայացրել է Կոմիտասի մշակմամբ ժողովրդական երգերի ալբոմը

22 Մայիսի 2025, 15:30

Մշակույթ

Հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Թորոսյանը, դաշնակահար Ջուլիո Ձապպայի նվագակցությամբ, կատարել է 30 հայկական ժողովրդական երգեր՝ Կոմիտասի մշակմամբ։ Նրա ալբոմը թողարկվել է «Հայաստանի հնչյունները» խորագրի ներքո։

«Երկար տարիների երազանքը, արյան կանչը, հոգու պարտքն ինձ համար անգին գանձ են, որոնք ընդգրկում են իմ չքնաղ ու հնագույն երկրի հիասքանչ մեղեդիները, առանց որոնց հոգիս դատարկ է, գոյությունս՝ թերի»,-իր նոր աշխատանքի մասին պատմել է օպերային դիվան։

Նոր ալբոմի երկու երգերն արդեն կարելի է լսել թվային հարթակներում։ Ալբոմն ամբողջությամբ կթողարկվի 2025 թվականի հոկտեմբերի 10-ին «Prima Classic» ձայնագրման ստուդիայում։

Հիմա եթերում