Սուրբ Սարգսի տոնին նվիրված երեկո՝ Մինսկում

14 Փետրվարի 2025, 17:38

Մշակույթ

Փետրվարի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա համերգ՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին։ Այս մասին հայտնում է «Բելառուսի հայերը»տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ երաժշտական երեկոյին կմասնակցի հայկական «МутНют» ֆոլկ-ռոք խումբը։

Սուրբ Սարգիս տոնը Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող տոներից մեկն է։ Այն նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։