Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

01 Սեպտեմբերի 2026, 19:10

Մշակույթ

Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Սեպտեմբերի 3-ին, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:30-ին