Սուտ է, կաշառք չի եղել․ Գևորգ Խամոյանի աջակից
22 Հունիսի 2026, 19:30
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Գևորգ Խամոյանը մեղադրվում է այլ անձանց հետ ընտրական շրջանում ընտրողներին կովեր, հավեր և այլ կենդանիներ նվիրելու մեջ՝ խախտելով բարեգործության արգելքը։ Նա մայիսի 22-ից մեկ ամիս ժամկետով կալանավորվել է, ներկայումս միջնորդություն է ներկայացվել՝ կալանավորման ժամկետը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ։
Հակակոռուպցիոն կոմիտեում այսօր քննարկվում է Գևորգ Խամոյանի խափանման միջոցի հարցը։ Խամոյանին աջակցելու եկած քաղաքացիներից մեկն իր հետ հավկիթներ էր բերել դատարանի բակ՝ նշելով, որ հավերին որպես օգնություն տրամադրել է Գևորգը։
«Կաշառք չի եղել, ոչ մի կաշառք։ Էն վախտ դեռ չգիտեինք, որ կարող են ընտրություններ լինեն։ Այդ ամենը սուտ է»,- հուզմունքը չթաքցնելով՝ ասել է աջակիցը։
Դատարանի բակում հավաքված մարդիկ սպասում են հուսադրող լուրի։ Նրանք համոզված են, որ մեղադրանքները 100 տոկոսով անհիմն են և հույս ունեն, որ իրենց օգնության ձեռք մեկնած մարդն ազատ կարձակվի։ Նրանց խոսքով՝ սա իրենց համար քաղաքական հարց չէ, այլ՝ գոյատևման և մարդկային երախտագիտության պատմություն։