Սպառողը կրկին չի շահել․ Հայաստանում հացի և ցորենի գների զգալի տարբերություն է արձանագրվել
06 Սեպտեմբերի 2026, 22:47
Հայաստանում ցորենի և հացի գների միջև նկատելի տարբերություն է արձանագրվում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հարություն Մնացականյանի խոսքով՝ անասնակերային ցորենի գինը նվազել է՝ հասնելով մոտ 79 դրամի, սակայն հացի գները մնացել են անփոփոխ։
Նա նշել է, որ այս տարի Ռուսաստանում և Ուկրաինայում հացահատիկի բարձր բերք է գրանցվել, իսկ արտահանման հետ կապված դժվարությունները հանգեցրել են գների նվազմանը։
«Սակայն մեր սպառողը կրկին չի շահել․ հացի գները ոչ մի տեղ չեն նվազել»,– գրել է Մնացականյանը։