Սպարտակ Միքայելյանը դուրս է եկել Եվրոպայի՝ խառը մենամարտերի առաջնության կիսաեզրափակիչ

03 Ապրիլի 2024, 20:30

Սպորտ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Հայաստանի ներկայացուցիչ Սպարտակ Միքայելյանը (77 կգ), ռինգում հաղթելով գերմանացի մարզիկ Իվան Տագներին, դուրս է եկել Եվրոպայի՝ խառը մենամարտերի առաջնության կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք՝ Հայաստանը ներկայացնող Սպարտակ Միքայելյանը 2023 թվականին Բելգրադում դարձել է խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնության փոխչեմպիոն։