Սպասվում է առանց տեղումների եղանակ
26 Հուլիսի 2026, 10:15
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հուլիսի 26-30-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ի ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։