Սպասվում է առանց տեղումների եղանակ

14 Սեպտեմբերի 2026, 09:30

Տնտեսություն և Բիզնես

Սեպտեմբերի 14-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում սեպտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։