Սպերցյանի տեղափոխությունը թուրքական թիմեր անհնար է. Հենրիխ Մխիթարյան
01 Հուլիսի 2025, 17:45

Թուրք լրագրող Ջաներ Իշբեգենդիրենը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Էդուարդ Սպերցյանի ազգությունը խոչընդոտ կհանդիսանա նրա՝ տեղական առաջնության ակումբ տեղափոխվելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Գալաթասարայ»-ը: Ինքը՝ ֆուտբոլիստը, վաղուց էր հայտարարել Եվրոպայում ուժերը փորձելու ցանկության մասին։
«Սպերցյանը հայ է, և դա մեզ համար մեծ խնդիր չէ, սակայն նրա հավաքականը քննադատելու է Էդուարդին այդ տեղափոխության համար, եթե դա տեղի ունենա», — լրագրողի խոսքերն է մեջբերել Матч ТВ-ն:
«Սպերցյանը նրանց արդեն հասկացրել է, որ թուրքական թիմեր տեղափոխվելն անհնար է»,- սոցցանցում գրել է ՀՀ հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: