Սպերցյանն առաջատար է թե՛ հավաքականում, թե՛ իր ակումբում. Տիկնիզյան

21 Դեկտեմբերի 2023, 17:25

Հայեր | Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն անդրադարձել է իր և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հարաբերություններին։

«Սպերցյանը Հայաստանի հավաքականում իմ թիմակիցն է, բայց մինչև դա նա իմ ընկերն է։
Ինձ դուր է գալիս Էդուարդի վարքագիծը թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Նա առաջատար է ինչպես հավաքականում, այնպես էլ իր ակումբում»,- Sport24-ի փոխանցմամբ՝ ասել է Տիկնիզյանը: