Սպերցյանն ու Տիկնիզյանը՝ լավագույնի կոչման 32 հավակնորդների ցանկում

03 Մայիսի 2024, 09:40

Սպորտ

Ռուսաստանի Պրեմիեր լիգան հրապարակել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման 32 հավակնորդների ցուցակը։

Այսպիսով, ցուցակում ընդգրկվել են Վիլմար Բարիոսը, Վենդելը, Մատեո Կասիերան, Կլաուդինյոն, Դուգլաս Սանտոսը (բոլորը՝ «Զենիթ»), Խունիոր Ալոնսոն, Ջոն Կորդոբան, Սերգեյ Սաֆոնովը, Էդուարդ Սպերցյանը (բոլորը՝ «Կրասնոդար»), Դանիիլ Գլեբովը, Եգոր Գոլենկովը, Մոհամեդ Մոհեբին, Մաքսիմ Օսիպենկոն (բոլորը՝ «Ռոստով»), Բիտելոն, Դիեգո Լակսալտը, Կոնստանտին Տյուկավինը (բոլորը՝ «Դինամո»), Իգոր Ակինֆեևը, Իվան Օբլյակովը, Աբոսբեկ Ֆայզուլաևը, Ֆյոդոր Չալովը (բոլորը՝ ԲԿՄԱ), Սրջան Բաբիչը, Ալեքսանդր Մաքսիմենկոն, Դանիիլ Պրուցևը (բոլորը՝ «Սպարտակ»), Մաքսիմ Գլուշենկովը, Իվան Լանտրատովը, Նաիր Տիկնիզյանը (բոլորը՝ «Լոկոմոտիվ»), Բենխամին Գարեն, Նիկիտա Սալտիկովը (երկուսն էլ՝ «Կռիլյա Սովետով»), Բրայան Մանսիլյան («Օրենբուրգ»), Միրլինդ Դակուն («Ռուբին»), Եվգենի Լատիշոնոկը («Բալթիկա»), Իրակլի Կվեկվեսկիրին («Ֆակել»)։

Երկրպագուների մասնակցությամբ քվեարկությունը կտևի մինչև մայիսի 13-ը։