Սպերցյանը՝ Ազգերի լիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստների շարքում

30 Սեպտեմբերի 2026, 19:40

Սպորտ

Հայաստանի հավաքականի ավագ և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն, ըստ Sofascore-ի, ընդգրկվել է Ազգերի լիգայի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հայ ֆուտբոլիստը թիմի խաղացողների շրջանում ստացել է ամենաբարձր գնահատականներից մեկը՝ 8,6 միավոր։ Չեռնոգորիայի դեմ խաղում Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ, կատարել է չորս առանցքային փոխանցում և հաղթել յոթ մենապայքարում։