Սպերցյանը երկրորդ տեղն Է զբաղեցրել ռուսական ակումբների ամենաթանկ տրանսֆերների վարկանիշում
12 Սեպտեմբերի 2026, 18:40
Transfermarkt-ը հրապարակել է ռուսական ակումբների ամենաթանկ տրանսֆերների վարկանիշային աղյուսակը, որը կազմվել է 2026/27 ամառային տրանսֆերային պատուհանի արդյունքների հիման վրա։
Վարկանիշային աղյուսակում հայ ֆուտբոլիստ և «Ալ-Ահլի»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրորդ տեղն է զբաղեցրել։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 21,9 միլիոն եվրո։
Վարկանիշը գլխավորել է Ալեքսեյ Բատրակովը, որը «Լոկոմոտիվ»-ից տեղափոխվել է թուրքական «Գալաթասարայ» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո։