Սպերցյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ. «Ալ Ահլին» հաղթել է «Ալ Անվարին»
17 Օգոստոսի 2026, 22:30
Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկությունում «Ալ Ահլին» արտագնա հանդիպմանը 2:1 հաշվով առավելության է հասել «Ալ Անվարի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Խաղավերջում՝ 89-րդ րոպեին, հայ ֆուտբոլիստը նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով աչքի ընկնել Գալենոյին։