Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Կրասնոդար»- «Ռոդինա» խաղում

03 Փետրվարի 2024, 23:05

Սպորտ

«Կրասնոդար»-ը ընկերական խաղ է անցկացրել «Ռոդինա»-ի հետ և 3։0 հաշվով հաղթանակ տոնել։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդիպման չորրորդ րոպեին բացել է հաշիվը։

Խաղին աչքի ընկան նաև նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսեգունը և կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան։