Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբ
04 Հունիսի 2026, 17:20
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է շարունակել կարիերան Սաուդյան Արաբիայում։ Ըստ «Mash на спорте» տելեգրամյան ալիքի՝ «Ալ-Ահլի» ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է պայմանագիր և նա, ըստ աղբյուրի, տվել է համաձայնություն։
Նշվում է, որ առաջարկվող պայմանագրի ժամկետը երեք տարի է, իսկ աշխատավարձը՝ տարեկան մոտ 10 միլիոն եվրո՝ առանց հնարավոր բոնուսների։ Ֆուտբոլիստին, ըստ աղբյուրի, բավարարել են ինչպես ֆինանսական պայմանները, այնպես էլ ակումբի մարզական նպատակները, որը հաջորդ մրցաշրջանում մտադիր է պայքարել չեմպիոնության համար։
Սակայն գործարքը դեռ ավարտված չէ։ Հիմնական խոչընդոտը Ռուսաստանի «Կրասնոդար»-ի դիրքորոշումն է, որը չի ցանկանում բաժանվել թիմի առաջատարից։ Սպերցյանի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2029 թվականը։