Սպերցյանը «Կրասնոդար»-ի լավագույն ֆուտբոլիստն է․ Միխայլո Բանյաց

12 Մարտի 2024, 20:05

Սպորտ

Սերբ ֆուտբոլիստ, «Կրասնոդարի» կիսապաշտպան Միխայլո Բանյացը խոսել է թիմի համար Էդուարդ Սպերցյանի կարևորության մասին:

«Իհարկե, Էդիկը մեզ համար մեծ նշանակություն ունի, նա մեր թիմի լավագույն խաղացողն է։ Նրա բացակայությունը միշտ նկատելի է, բայց ոչ մի խաղացող չի կարող որոշել մեկ խաղի արդյունքը։ Մենք առանց Կորդոբայի էլ հատված ունեինք, բայց պետք է կարողանանք գլուխ հանել դրանից»,- Բանյացի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: