Սպերցյանը «Ռուբին»-ի դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ
04 Մայիսի 2025, 13:40
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը 2:1 հաշվով հաղթանակ է տարել Կազանի «Ռուբին»-ի նկատմամբ և ևս մեկ քայլ կատարել դեպի իր պատմության առաջին չեմպիոնությունը:
Հանդիպման գլխավոր հերոսը «Կրասնոդար»-ի ավագ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է: Ֆուտբոլիստը 5-րդ րոպեին դիպուկ հարվածով բացել է հաշիվը 11 մետրանոցից, իսկ 40-րդ րոպեին տուգանային հարվածից դիպուկ փոխանցում է կատարել:
Հանդիպման արդյունքում Սպերցյանը SofaScore-ից ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 8,7 և դարձել հանդիպման լավագույն խաղացող: