Սփյուռքը մնացել է մենակ և կանգնած է մարտահրավերների առջև. Լևոն Բարոնյան 19 Հունիսի 2023, 20:10 Կարծիք «Սփյուռքն ունի հսկայական ներուժ թե՛ մարդկային, թե՛ նյութական առումով, բայց դա ճիշտ կիրառելու համար հարկավոր է ունենալ իշխանություններ, որոնք առաջնային են համարում այդ օրակարգն ու փորձում են առաջ տանել այն, սակայն մեզանում նման բան չկա, բացակայում է այդ օրակարգը», — Alpha Newsoom-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ գրասենյակի անդամ Լևոն Բարոնյանը:Բարոնյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունը պետք է Սփյուռքին համակարգելու հիմնական դերակատարողը լինի: Այժմ դա չկա, ստեղծվել է արհեստական վիճակ, որտեղ Սփյուռքն ինքը պետք է որոշակի քայլերի դիմի, ինչն իր հերթին մեր հայրենակիցներին հսկայական մարտահրավերների առջև է կանգնեցնում:«Այսօրվա կառավարությունը հետապնդում է զուտ թուրքական օրակարգ: Նույնիսկ բառամթերքն է նույնը: Այն, ինչ տարիներ շարունակ Թուրքիայից լսել ենք, հիմա մեր իշխանությունն է կրկնում», — ընդգծել է Լևոն Բարոնյանն ու հավելել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումները Արցախի վերաբերյալ համընկնում են, նրանք համադրված քաղաքականություն են վարում:Մանրամասները՝ տեսանյութում: Լևոն Բարոնյան Սփյուռք
Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր դպրոցական սննդի համար Հայաստանում 23 Դեկտեմբերի 2024, 12:00