Սփյուռքը խանգարում է միայն ազգային օրակարգի տապալման գործընթացին. Սևակ Բելյան
25 Սեպտեմբերի 2026, 15:20
Կարծում եմ՝ այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, հիմնականում արտաքին պատվերով է իրականացվում։ Այս մասին Alphanews-ի հետ զրույցում ասել է Կանադայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Սևակ Բելյանը։
«Ասում են՝ Սփյուռքը խանգարում է։ Եկեք մտածենք՝ Սփյուռքն ինչի՞ն է խանգարում։ Սփյուռքը խանգարում է ազգային օրակարգի տապալման այն քայքայիչ գործընթացին, որի ականատեսն ենք այսօր բոլորս։ Այսօր համակարգված և կենտրոնացված ջանքեր են գործադրվում ազգային օրակարգը պարզապես մերժելու և վերացնելու ուղղությամբ»,- ասել է նա։