Սրբազանի առաջնորդած երթն այս պահին Կոնսերվատորիայում է

10 Մայիսի 2024, 12:30

Քաղաքականություն

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այս պահին Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում է:

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Դասադուլ են սկսել տարբեր համալսարանի ուսանողները:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց բոլորին սկսել գործադուլ, դասադուլ: