Սրբազանի հեղինակությունը թույլ կտար հավասար ուժերով ճակատ բացել իշխանությունների դեմ․ Խուդոյան

03 Հոկտեմբերի 2025, 23:28

Քաղաքականություն

Սրբազանի հեղինակությունը թույլ կտար հավասար ուժերով ու հնարավորություններով ճակատ բացել իշխանությունների դեմ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք վարչապետի թեկնածու դառնալու՝ ընդդիմության առաջարկն անվտանգային երաշխիքներ կտար Միքայել Սրբազանին։

«Չեմ կարծում, որ այդ պահին կտար անվտանգային երախիքներ, սակայն նրա հեղինակությունն ու վարկանիշը կարող էին օգնել, որպեսզի հավասար ուժերով ու հնարավորություններով ճակատ բացվեր իշխանությունների դեմ»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ դա ամենահավանական ու արդյունավետ սցենարներից մեկը կարող էր լինել։

Մանրամասները տեսանյութում։

Հիմա եթերում