ՍՌԴԹ` միակ գործող արցախյան թատրոնը՝ Երևանում
12 Փետրվարի 2025, 20:10
Թատրոնի ներսում տիրող մթնոլորտի, դերասանների և ռեժիսորի միջև հարաբերությունների, փորձերի և նախապատրաստական աշխատանքների մասին են պատմում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները: Ուրախ են, որ հնարավոր եղավ վերսկսել թատրոնի գործունեությունը Երևանում: Ասում են՝ փրկություն էր : Մասնավորապես շնորհակալ են թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Ժաննա Կրիկորովային, առանց որի դժվար կլիներ կյանքի կոչել իրենց երազանքը:
«Փրկություն էր մեր մտքերը, զգացմունքները կառավարելու և մեզ գտնելու համար այս տարօրինակ և փոխոխվող աշխարհում»:
«Մեր թատրոնի հանդիսատեսը տարբերվում է մնացած թատրոնների հանդիսատեսներից,վստահ ենք, որ նրանք գնահատում են մեր քրտնաջան աշխատանքը»: