Ստամբուլում յոթհարկանի շենք է փլուզվել
08 Հոկտեմբերի 2026, 10:20
Ստամբուլում յոթհարկանի բնակելի շենքի ներքևի երեք հարկերը փլուզվել են։ Փրկարարները տարհանում են շենքի բնակիչներին։ Փլատակների տակից դուրս է բերվել ողջ մնացած 14-ամյա տղա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ի սահմաններում՝ Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Մալթեփե շրջանում։ Շենքի ստորին հարկերում եղել են տեքստիլի արտադրամաս և առևտրային տաղավարներ, որոնք այդ պահին փակ են եղել։
Տուժածների և զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան։ Դեպքի վայրում աշխատում են բազմաթիվ փրկարարական խմբեր, իրականացվում է շենքի բնակիչների տարհանումն ու փլատակների ապամոնտաժումը։