Ստեփան Երեմյանը դարձել է Լոս Անջելեսի «Օլիմպիական հույս» փառատոնի հաղթող

23 Մայիսի 2025, 15:12

Սպորտ

15-ամյա Ստեփան Երեմյանը թաեքվոնդոյի մրցաշարի հաղթող է դարձել 63 կգ քաշային կարգում:

Ստեփանը Հայաստանի պատմության մեջ թաեքվոնդոյի Եվրոպայի առաջին չեմպիոն (2008թ.) և 2012թ. Օլիմպիական խաղերի մասնակից Արմեն Երեմյանի որդին է: Ստեփանը հոր գլխավորությամբ մարզվում է Գլենդելում։

Ստեփան Երեմյանն առաջիկայում հանդես կգա Հայաստանի հավաքականի պատանեկան մրցաշարերում: