Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և մյուսներն արդարացվել են

16 Հունվարի 2026, 18:10

Քաղաքականություն

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և մյուսներն արդարացվել են։

«Շուրջ մեկ տարի տևած դատաքննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի քրական դատարանը, նախագահությամբ Դատավոր Դավիթ Բալայանի, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։ Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»,-հայտնել է փաստաբանը։

Հիմա եթերում