Ստեփանակերտում մեկնարկել է հրաձգության մրցույթի հանրապետական փուլը
30 Մայիսի 2023, 21:50
Այսօր՝ մայիսի 30-ին, մայրաքաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում մեկնարկել է հրաձգության մրցույթի հանրապետական փուլը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մրցավար Սվետլաննա Ֆիրյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված մրցույթին մասնակցում են Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի հավաքական թիմերը։
«Թիմերում ընդգրկված են 4-ական տղաներ և աղջիկներ, որոնք շրջանային փուլում լավագույն արդյունքներն են գրանցել: Նախորդ տարվա համեմատ հանրապետական փուլին այս տարի քիչ թվով թիմեր են մասնակցում։ Չնայած դպրոցներում հարմար պայմաններ չկան հրաձգությամբ ավելի շատ զբաղվելու համար, այնուամենայնիվ, մասնակիցները կարողանում են արդարացնել սպասումները»,-նշել է Ս. Ֆիրյանը՝ հավելելով, որ մրցանակային տեղեր գրաված թիմերը նախարարության կողմից կպարգևատրվեն դիպլոմներով և դրամական պարգևներով: