Ստեփանակերտում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին
Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված համերգին հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես է եկել «ՎԷԼԱՆՍ» վոկալիստների համույթը, հաղորդում է «Արցախպրես»-ի թղթակիցը:
«Ընտրվել են հայրենասիրական երգեր՝ ուղերձ ունենալով այն, որ Արցախը կանգուն է, Արցախն ապրում է ու կապրի միշտ»,- ասել է համույթի անդամ Մարտա Բաղդասարյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմից առաջին անգամ են համերգ ունենում:
Երեկոյի ընթացքում կայացել է նաև համույթի գեղարվեստական ղեկավար Վիլեն Միքայելյանի «Վերածնունդ» ստեղծագործության պրեմիերան:
«Ստեղծագործությունը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո։ Պատերազմի ընթացքում մեր ժողովուրդը մեծ ցավ է ապրել, բայց չի կոտրվել: Ես հավատում եմ, որ ամենալավը դեռ առջևում է»,- նշել է Վ. Միքայելյանը։