Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական ակումբում

10 Հուլիսի 2023, 13:57

Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» 20-ամյա ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական «Օսիեկում»։ Նա կտեղափոխվի վարձակալական հիմունքներով:

Այս շաբաթավերջին Ստյոպան կժամանի Օսիեկ, իսկ երկուշաբթի օրը բուժզննում կանցնի մինչ պայմանագիր կնքելը։

Sportske Novosti-ն փոխանցում է, որ Ստյոպա Մկրտչյանը մեկ տարի կխաղա այնտեղ՝ հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ: