Թադևոս Աղեկյան․ նշանավոր աստղագետը

12 Մայիսի 2024, 23:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 12-ին լրանում է հայ խորհրդային նշանավոր աստղագետ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Թադևոս Աղեկյանի ծննդյան 111-ամյակը։

Տաթևոս Աղեկյանը ծնվել է 1913թ.մայիսի 12-ին Բաթումում: 1938 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ Իսկ հետո դասավանդել է միջնակարգ դպրոցում և երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում։

Նա եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից և արդեն դրանից հետո իր ողջ կյանքը նվիրել է Լենինգրադի համալսարանի աստղադիտարանում աշխատանքին: 1950-ական թվականներին դասավանդել է Լենինգրադի պոլիտեխնիկական համալսարանում։ Թադևոս Աղեկյանը երկար տարիներ ղեկավարել է երկնային մեխանիկայի և աստղային դինամիկայի լաբորատորիան։

Նրա գիտական հետազոտությունները վերաբերում են գալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղային վիճակագրության և երկնային մեխանիկայի խնդիրներին։

Աղեկյանը Աստղագետ Կիրիլ Օգորոդնիկովի հետ ստեղծել է համաշխարհային ճանաչում ստացած Լենինգրադի աստղային դինամիկայի դպրոցը։

Թադևոս Աղեկյանը կյանքից հեռացել է 2006 թվականի հունվարի 16-ին։