Մոսկվայից Վլադիվոստոկ՝ ոտքով. Թամարա Պողոսյանի և Պավել Շաբալինի անհավանական ճանապարհորդությունը
23 Հուլիսի 2026, 20:20
Քայլարշավորդներ Պավել Շաբալինն ու Թամարա Պողոսյանն արդեն վեց ամսից ավելի է, ինչ քայլում են ամբողջ Ռուսաստանի տարածքով և հասել են Կրասնոյարսկ։ Նրանց նպատակն է Մոսկվայից Վլադիվոստոկ ամբողջ ճանապարհն անցնել բացառապես ոտքով։
Ճանապարհորդությունը սկսվել է ինքնաբուխ, սակայն վերածվել է լուրջ փորձության․ կես տարում նրանք հասցրել են փոխել երկուական զույգ կոշիկ՝ հաղթահարելով շոգը, անձրևները, մոծակներին ու այլ միջատների, ինչպես նաև երկարատև վերելքները։
Կրասնոյարսկից հետո ճանապարհորդները կշարունակեն երթուղին Սիբիրով և Հեռավոր Արևելքով։ Նախատեսվում է, որ նրանք վերջնակետին՝ Վլադիվոստոկ, կհասնեն հաջորդ տարվա ապրիլին։