Թամարա Թումանովա․ Ռուսական բալետի սև մարգարիտը

02 Մարտի 2024, 23:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր լրանում է 20-րդ դարի հայտնի պրիմա-բալերինա, պարուսույց և դերասանուհի Թամարա Թումանովայի ծննդյան 105-ամյակը:

Թումանովան ծնվել է Ռուսաստանի Տյումեն քաղաքում: Նա ունի հայկական, ռուսական, վրացական և նույնիսկ լեհական արմատներ։

Թամարա Վլադիմիրովնան բալետի վարպետություն էր սովորում Օլգա Պրեոբրաժենսկայայի դպրոցում, շատ ընդունակ էր և կարծես ծնվել էր հենց այդ արվեստի համար:

Ժամանակին նրան անվանել են «ռուսական բալետի սև մարգարիտ»։ Այո, նա, անշուշտ, լավագույնն էր:

1930-ական թվականներից Թումանովան նվաճել է Եվրոպայի առաջատար բալետային բեմերը՝ Փարիզի Գրանդ օպերան, Միլանի «Լա Սկալա»-ն, Լոնդոնի «Քովենթ Գարդեն»-ը։

Թամարա Վլադիմիրովնան շատ մտերիմ էր Ալեքսանդր Գլազունովի, Սերգեյ Պրոկոֆևի, Պաբլո Պիկասոյի, Մարկ Շագալի հետ։

Թումանովան փայլել է նաև ոչ միայն բալետի բեմում, այլև էկրանին։ Իր առաջին ֆիլմ-բալետը «Իսպանական Ֆիեստան» էր(1942), որի ռեժիսորը՝ Ժան Նեգուլեսկոն էր։ Այստեղ Թումանովան նկարահանվել է գնչու գուշակի դերում։ Լեոնիդ Մյասինի հետ Թումանովան կատարել է իսպանական ժողովրդական պարեր։

Իսկ երբ Թումանովան տեղափոխվեց ԱՄՆ, նրան շատ օգնեց թատրոնի և կինոյի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, որն անմիջապես նրա տաղանդը։

Չի կարելի չնշել, թե որքան գեղեցիկ և շքեղ կին էր Թամարա Վլադիմիրովնան։ Կանացիության և վեհության մարմնավորում:

Թամարա Թումանովան կյանքից հեռացել է 1996 թվականի մայիսի 2-ին ԱՄՆ-ում։