Տամբովի հայերը կազմակերպել են համերգ՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին
07 Մայիսի 2025, 20:45

Տամբով քաղաքի հայ համայնքը կազմակերպել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված համերգ: Ինչպես նշել է Տամբովում գտնվող Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վանահայր Վիգեն Մանուկյանը, Հաղթանակի օրը նշելը բարի ավանդույթ է Տամբովի հայերի համար:
«Այս տարի միջոցառումն իր առանձնահատկություններն ուներ: Կարևոր է նոր սերնդին փոխանցել ամբողջ ճշմարտությունը: Հենց այդ պատճառով էլ համերգի հիմնական մասնակիցները երեխաներն էին»,- ասել է Վիգեն Մանուկյանը:
Պատանի երաժիշտների կատարմամբ հնչել են պատերազմական տարիների երգեր: Ելույթ է ունեցել նաև «Ամարաս» հայկական ժողովրդական պարի համույթը, որը ստեղծվել է հոգևոր-լուսավորչական կենտրոնին կից:
