Թանձր ծուխ Նյու Յորքում. Կանադայի հրդեհները պատել են Ազատության արձանը
18 Հուլիսի 2026, 19:13
Թանձր ծուխ Նյու Յորքում. Կանադայի հրդեհները պատել են Ազատության արձանը
Կանադայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Նյու Յորքի Ազատության արձանը պատվել է թանձր ծխով։ Fox News-ի հրապարակած կադրերում երևում է, որ հուշարձանը Հուդզոն գետի մոտակա ափից գրեթե չի երևում, չնայած այն հանգամանքին, որ արձանը Կանադայի սահմանից մոտ 400 կմ հեռավորության վրա է գտնվում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհների հետևանքով առաջացած ծուխը պատել է ԱՄՆ հյուսիս-արևելքի խոշոր քաղաքների մեծ մասը։ Մի քանի նահանգներում արդեն նախազգուշացրել են օդի վատ որակի մասին։ Քանի որ ծուխը շարունակում է տարածվել դեպի հարավ, իշխանությունները միլիոնավոր ամերիկացիների կոչ են արել հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել դրսում։
Այս ֆոնին հանրապետական սենատոր Բեռնի Մորենոն հայտարարել է, որ պատրաստվում է օրինագիծ ներկայացնել, որով պատժամիջոցներ կսահմանվեն Կանադայի դեմ՝ ԱՄՆ-ում օդի որակի վատթարացման պատճառով։