Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն

17 Մայիսի 2023, 12:35

Մշակույթ

Մայիսի 18-ին և 20-ին «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակներում Արցախում  մի շարք միջոցառումներ են նախատեսվում:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է  «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում անցկացվելիք միջոցառումների ցանկը
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան`
մայիսի 18, ժամը` 12:00 — «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով ցուցահանդես
մայիսի 20, ժամը 15:00 — կարպետագործության դասընթաց

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան`
մայիսի 18, ժամը` 15:00 — «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով դասախոսություն
մայիսի 20, ժամը` 15:00 — «Եղեռն՝ եղեռնից  հետո» թեմայով դասախոսություն

Մարտունու պատմաերկրագիտական թանգարան`
մայիսի 18, ժամը` 14:00 — «Հայկական խաչքարերը որպես մեր ինքնության վկաներ» թեմայով դասախոսություն
մայիսի 20, ժամը` 15:00 — «Արցախյան ազգագրություն» թեմայով դասախոսություն

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան`
մայիսի 18, ժամը` 14:00 — «Մարտակերտի  մարդակերպ կոթողները» խորագրով ցուցադրություն և դասախոսություն
մայիսի 20, ժամը` 15:00 — «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում

Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարան`
մայիսի 18, ժամը` 15:00 — «Բերդաշենի հնավայրերը» թեմայով դասախոսություն-միջոցառում,
մայիսի 20, ժամը` 15:00 — «Սահման դարձած իմ Բերդաշեն» թեմայով դասախոսություն-միջոցառում

Կոլխոզաշենի պատմաերկրագիտական թանգարան`
մայիսի 18, ժամը` 14:00 — «Ամարասը հայ դպրության կենտրոն» թեմայով դասախոսություն
մայիսի 20, ժամը` 15:00 — «Մեր գյուղի սրբավայրերը» թեմայով դասախոսություն

Ստեփանակերտի պատկերասրահ`
մայիսի 18, ժամը` 16:00 — «Հիշողության պահապանները» խորագրով ցուցադրություն
մայիսի 18, ժամը` 16:00 — «Բացահայտենք արվեստը» թեմայով ինտելեկտուալ խաղ
մայիսի 20, ժամը` 20:00 — Արցախի պետական երգչախմբի` «Երաժշտության գույները» խորագրով համերգ

Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարան`
մայիսի 18, ժամը` 11:00 — «Թանգարանային արժեքների պահպանման խնդիրը աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն

Շուշիի կերպարվեստի պետական թանգարան`

մայիսի 18, ժամը` 19:00 — Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրություն