Թարգմանչաց տոնին, ՌԴ տարբեր քաղաքների եկեղեցական համայնքներում մասնակիցները կգրեն հայերեն թելադրություն
02 Հոկտեմբերի 2026, 00:20
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը շարունակում է համառուսաստանյան «Գրում եմ հայերեն թելադրություն» ամենամյա նախագիծը՝ կարևորելով հայերենի իմացությունը, սփյուռքում մայրենի լեզվով հաղորդակցվելու անհրաժեշտությունը:
🔹Հոկտեմբերի 10-ին, Թարգմանչաց տոնին, ՌԴ տարբեր քաղաքների եկեղեցական համայնքներում մասնակիցները կգրեն հայերեն թելադրության նույն տեքստը։
🔹«Գրում եմ հայերեն թելադրություն» նախագծին կարող են մասնակցել 17 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները՝ անկախ հայերենի տիրապետման մակարդակից:
🔹Մասնակցիներին սպասվում են խրախուսական նվերներ:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել
📆 Հոկտեմբերի 10, ժամը՝ 12:00
📍Հասցե՝ Օլիմպիական պող, 9
(Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան)