Տարոն Աճեմօղլուն հրաժարվել է մեկնաբանել Փաշինյանի՝ Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելու հրավերը

25 Հունիսի 2026, 15:30

Քաղաքականություն

Թուրքիայում ծնված հայ տնտեսագետ, գիտնական, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և 2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն Ալմաթիում անցկացվող Եվրասիական զարգացման բանկի ամենամյա ժողովի և բիզնես ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի տնտեսական զարգացումը խթանելու հրավերը։

«Այդ ամենը բավական բարդ է, ուստի անցնենք հաջորդ հարցին»,- ասել է Աճեմօղլուն լրագրողներին։

Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը՝ նա նշել է, որ թվային վերափոխումը հանրապետության համար նոր հնարավորություններ է բացում։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այն հանգամանքը, որ Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ ներքին պահանջարկով և կտրված իր բնական շուկաներից, ստեղծում է որոշակի դժվարություններ։