Տարոն Հովհաննիսյանը՝ IBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
14 Մայիսի 2025, 20:14

Տուլայից ոստիկան և «Արևելք» մարզադպրոցի մարզիչ Տարոն Հովհաննիսյանը դարձել է IBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն: Այս տիտղոսը բռնցքամարտի աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսների հնգյակում է:
Մոսկվայում կայացած Shadow Boxing Event 96 մրցաշարի եզրափակիչ մենամարտում Տարոն Հովհաննիսյանը 6-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է դաղստանցի Արսլան Մագոմեդովին:
Սա նրա արդեն երկրորդ չեմպիոնական գոտին է։ 2024 թվականին Տարոն Հովհաննիսյանը նվաճել է WBL վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի գոտին և դարձել Տուլայում բնակվող պրոֆեսիոնալների աշխարհի առաջին չեմպիոնը: Տարոն Հովհաննիսյանն այժմ 34 տարեկան է։ Նրա կարիերայում կա 7 պրոֆեսիոնալ մենամարտ, որից 5-ը հաղթել է, իսկ 4 անգամ իր մրցակիցներին նոկաուտի է ենթարկել։