Տարօրինակ է, որ անկախության 30 տարում ՀՀ-ն ու Վրաստանը չկարողացան իրականում բարեկամանալ․ Արչիլ Սիխարուլիձե

07 Մայիսի 2026, 16:20

Քաղաքականություն

Քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն Alpha Media Center-ում անցկացված «Ինչպե՞ս պահպանել սուբյեկտայնությունը նոր միջանցքների դարաշրջանում» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում նշել է՝ զարմացած է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև՝ որպես պետությունների, դեռևս կան որոշակի խոչընդոտներ։

«Տարօրինակ է, որ անկախության 30 տարիների ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք իրականում բարեկամանալ։ Ես այս մասին բազմիցս ասել եմ։ Զարմացած եմ, որ այս երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև՝ որպես պետությունների, դեռևս կան որոշակի խոչընդոտներ։ Սա ինձ համար շատ տարօրինակ է, ես դա անբնական եմ համարում»,- նշել է քաղաքագետը։

Հիմա եթերում