«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկության արդյունքներով կան կալանավորվածներ
03 Հուլիսի 2025, 16:09

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում հուլիսի 2-ին իրականացված խուզարկության արդյունքներով 2 անձ կալանավորվել է, ևս 2 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում հուլիսի 2-ին խուզարկություն է իրականացվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։